Ինդոնեզիայում ինքնաթիռի անկման հետևանքով առնվազն 113 մարդ է զոհվել

Ինդոնեզիայում ինքնաթիռի անկման հետևանքով առնվազն 113 մարդ է զոհվել

Ինդոնեզիայում ինքնաթիռի անկման հետևանքով 113 մարդ է մահացել: Ռազմական ուղևորատար Hercules C-130 ինքնաթիռում, որն ընկել է հյուրանոցի և բնակելի շենքերի վրա, եղել է 101 ուղևոր և 12 անձնակազմի անդամներ: APA-ն, հղում կատարելով i24 news-ին, հաղորդում է, որ ենթադրաբար բոլոր ինքնաթիռում գտնվողները մահացել են: Ինդոնեզիայի օդուժի ղեկավարի խոսքով, արդեն 49 ուղևորների դիեր հայտնաբերվել են, ընդ որում, ավիավթարի զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել, քանի որ դեռ հայտնի չէ, թե հյուրանոցում և բնակելի շենքերում գտնվող որքան մարդ է տուժել:



Բունգուրան կղզիներ ուղևորվող ինքնաթիռը ընկել է Ինդոնեզիայի Մեդան քաղաքում՝ վթարի ենթարկվելով թռիչքից 2 րոպե հետո՝ մոտ 5 կիլոմետր թռչելով: