Հունգարիան միգրանտների հոսքից կպաշտպանվի բանակի օգնությամբ

Հունգարիան միգրանտների հոսքից կպաշտպանվի բանակի օգնությամբ

Հունգարիայի կառավարությունը քննարկում է անօրինական միգրանտների ներթափանցումը բանակի միջոցով կանխելու հարցը, տեղեկցնում է «Ազատությունը»:



Հունգարիայի կառավարության խոսնակ Զոլտան Կովաչն այսօր հայտարարել է, որ բանակի օգտագործման հարցը պետք է կարգավորվի երկրի խորհրդարանի որոշմամբ: Նախատեսված է, որ խորհրդարանում այդ հարցի շուրջ քննարկումներ կլինեն հաջորդ շաբաթ:



Ըստ կանխատեսումների, բալկանյան երկրներից դեպի ԵՄ անդամ երկրներ անօրինական միգրանտների հոսքն առաջիկայում կարող է հասնել օրական երեք հազար մարդու: Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ օգոստոսի 25-ին հրապարակած արձանագրությունում:



ՄԱԿ-ի փախստականների հարցրեով հանձակատարի մամուլի քարտուղար Մելիսա Ֆլեմինգը ասել է, թե առաջիկա ամիսներին փախստականների հոսքը չի նվազի:



Անօրինական միգրանտների նման հոսքի պատճառը Մերձավոր արևելքում և ասիական տարածաշրջանում շարունակվող հակամարտություններն ու ռազմական գործողություններն են: