Առևտուրը անկում է ապրել ամբողջ աշխարհում

Առևտուրը անկում է ապրել ամբողջ աշխարհում

2015 թվականի առաջին կեսում համաշխարհային առևտրում գրանցվել է 2009 թվականի ճգնաժամից ի վեր ամենամեծ անկումը, գրում է korrespondent.net-ը: Այդ տվյալներն է ներկայացրել «Համաշխարհային առևտրի մոնիթորինգը», որն իրականացնում է Նիդերլանդներից տնտեսական քաղաքականության վերլուծության բյուրոն:



Այդպես, զեկույցի համաձայն, 2015 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային առևտրի ծավալները նվազել են 1,5 տոկոսով՝ համեմատած երեք նախորդ ամիսների հետ, երկրորդ եռամսյակում՝ 0,5 տոկոսով: Վերլուծաբանների խոսքերով՝ դա խոսում է 2009 թվականից ի վեր տարվա առաջին կիսամյակում առավելագույն անկման մասին:



Հունիսին առևտրի ծավալներն աճել են 2 տոկոսով, բայց տնտեսագետները նշում են, որ ամսական ցուցանիշները չափազանց անկայուն են և այդ պատճառով հարկավոր է հիմնվել ավելի երկարատև ժամանակահատվածների տվյալների վրա: Տարվա արդյունքներով՝ ԱՄՀ-ը սպասում է համաշխարհային տնտեսության աճ 3,5 տոկոսով: