Սպանություն ուղիղ եթերում. կասկածյալների թվում է սպանված հեռուստալրագրողների նախկին գործընկերը

Սպանություն ուղիղ եթերում. կասկածյալների թվում է սպանված հեռուստալրագրողների նախկին գործընկերը

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Մոնետա քաղաքում չորեքշաբթի առավոտյան անհայտ անձը սպանել է ուղիղ եթերում աշխատող երկու հեռուստատեսային լրագրողի, ինչից հետո դիմել է փախուստի, հաղորդում է The Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան 6:45-ին, երբ 27-ամյա օպերատոր Ադամ Վարդը «Բրիջվոթեր պլազայի» մոտ նկարահանել է 24-ամյա լրագրող Էլիսոն Փարքերի հարցազրույցը մի կնոջ հետ:

Հանկարծակի մոտ ութ կրակոց է հնչել, և ճիչեր են լսվել, իսկ տեսախցիկն ընկել է հատակին: Կադրերում այնուհետև երևացել է սև հագուստով մի մարդ՝ հավանաբար ձեռքին ատրճանակով, որն ուղղված է եղել Վարդի ուղղությամբ:

Միջադեպի հետևանքով Վարդը և Փարքերը մահացել են: Ոստիկանությունն ավելի վաղ հաղորդել է, որ միջադեպի հետևանքով երեք վիրավոր է եղել։

«Ցավով հայտնում եմ, որ Էլիսոնը և Ադամը մահացել են այս առավոտյան»,-եթերում ասել է WDBJ-ի գլխավոր տնօրենը։

Տարածքում այժմ մոտ 30-40 ոստիկան որոնողական աշխատանք է իրականացնում:



Ավելի ուշ տեղեկություն է տարածվել այն մասին, որ սպանությունը կարող էր կատարել հեռուստալրագրողների նախկին գործընկերը, ով նույնպես հետախուզվում է: