«Թալիբանը» Աֆղանստանում վերահսկողություն է սահմանել Մուսա Կալա քաղաքի և համանուն շրջանի վրա

«Թալիբանը» Աֆղանստանում վերահսկողություն է սահմանել Մուսա Կալա քաղաքի և համանուն շրջանի վրա

«Թալիբան» շարժման գրոհայինները վերահսկողություն են սահմանել Գիլմենդ նահանգի Մուսա Կալա քաղաքի եւ համանուն շրջանի վրա:



«Մենք վաղ առավոտյան հեռացանք շրջանից, որովհետեւ թալիբները բոլոր կողմերից հարձակվեցին մեզ վրա: Մենք օրեր շարունակ ռազմական աջակցություն էինք խնդրում, բայց ոչ ոք չեկավ, եւ ահա թե ինչ ստացվեց», - պատմել է շրջանի ղեկավար Մոհամադ Շարիֆը (Mohamad Sharif) Reuters-ին տված հարցազրույցում:



Օգոստոսի 22-ին ամերիկյան ռազմաօդային ուժերի ավիահարվածները չօգնեցին կառավարական ուժերին: Հարձակման ընթացքում ոչնչացվել էր 40 գրոհային:



Նախկինում Մուսա Կալան «Թալիբանի» կարեւոր հենակետ էր եւ ափիոնի առեւտրի կենտրոն: 2001-ի ամերիկյան ներխուժումից հետո այս քաղաքի համար մարտերը ամենադաժաններից էին: Քաղաքի շրջակայքում զոհվեց բրիտանացի մոտ 400 զինվոր: