Լույս է տեսել Ցեղասպանության ժամանակ հայերի ունեցվածքի կողոպուտի մասին թուրք պատմաբանի գիրքը

Լույս է տեսել Ցեղասպանության ժամանակ հայերի ունեցվածքի կողոպուտի մասին թուրք պատմաբանի գիրքը

Թուրք անվանի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը հայտնել է, որ լույս է տեսել Հայոց ցեղասպանության շրջանում հայերի ունեցվածքի կողոպուտի մասին իր նոր գիրքը` անգլերենով:



Աքչամը սոցցանցերում հայտնել է, թե հուսով է «գիրքը քննարկումներ առաջ կբերի»:



«Օրենքների ոգին. հայերի ունեցվածքի կողոպուտը Հայոց ցեղասպանության ժամանակ» վերնագրով գիրքը հեղինակել են Աքչամը և Ումիտ Քյութրը: 206 էջանոց գիրքը առցանց մատչելի է 80 ԱՄՆ դոլարով:



Գրքի քննախոսականում ամերիկացի խմբագիր Էրիկ Ուայցը նկատում է, որ հայտնի է` ցեղասպանությունները ուղեկցվում են թիրախավորված շերտերի ունեցվածքի օտարմամբ, սակայն Հայոց ցեղասպանության առնչությամբ մինչ օրս նման աշխատություն ներկայացված չի եղել: