ԱԺ նախագահը պաշտպանեց Գագիկ Ծառուկյանին․ «Նա այն մարդը չէ, որ պիտի կարողանաս հենց այնպես միտումնավոր խոսքեր ասել»

ԱԺ նախագահը պաշտպանեց Գագիկ Ծառուկյանին․ «Նա այն մարդը չէ, որ պիտի կարողանաս հենց այնպես միտումնավոր խոսքեր ասել»

«Դրա համար նոր Սահմանադրության մեջ կստեղծվի խորհուրդ, որ ոչ թե այդ բեռը կդրվի ԱԺ նախագահի վրա, այլ խորհուրդն ինքը կորոշի հարգելի է, թե ոչ հարգելի: Իսկ այս պահին միանձնյա որոշումներ են՝ ինչպես կգտնի ԱԺ նախագահը, այդպես էլ կլինի»,- ասաց Գ.Սահակյանը:
Դիտարկմանը, թե, փաստորեն, Գագիկ Ծառուկյանը պատգամավոր է դարձել հարգելի բացակայելու համար, Գ.Սահակյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Գագիկ Ծառուկյանը պատգամավոր դարձել է հարգելի բացակայելու համար, կամ չէ, բայց Ծառուկյանը այն անձնավորությունը չի, որ պիտի կարողանաս հենց այնպես միտումնավոր խոսքեր ասես: Կա քաղաքական իրավիճակներ, կա դրա հետևանքները, կա դրա մոտեցումները, կա նաև այն պատճառաբանությունր, որ ներկայացնում են ԱԺ նախագահին և համոզումը մնում է ԱԺ նախագահի մոտ»:



Իսկ այն հարցին, թե նորմա՞լ է, որ Գագիկ Ծառուկյանը աշխատավարձ է ստանում բյուջեից, բայց տարիներով բացակայում է, ԱԺ նախագահը հակադարձեց. «Ես կարծում եմ, որ դա աննորմալ չէ, որ բավականին լուրջ ներդրումներ է կատարում և խոսել, որ նա աշխատավարձ է ստանում և պետության վրա շատ թանկ է նստում, չեմ կարծում: Էդ հարաբերակցությունը այդ երկու իմաստների կշիռները ավելի շատ խոսում են Ծառուկյանի օգտին»:



Գ.Սահակյանը չհամաձայնեց նաև, որ մանդատի վաճառք է ստացվում. «Ես ընդամենը ասում եմ՝ նրա բացակայությունը իմ կողմից հարգելի համարվեց: Իսկ վաճառվում են նրանք, ովքեր վաճավում են»:
Դիտարկմանը, որ 6 ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը չարիք էր, հիմա դարձավ բարեգործ, ԱԺ նախագահը նշեց, որ քաղաքական պրոցեսներում բնութագրերը տարբեր կարող են լինել. «Եթե քաղաքական պրոցեսներում երկրի համար վտանգներ են սպառնում, դա լինի Ծառուկյան, թե Գալուստ Սահակյան, եթե չարիքի ճանապարհն է, ուրեմն պետք է անունները իրենց անունով կոչել»:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ