Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահին` Անկախության օրվա առթիվ

Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահին` Անկախության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին` Անկախության օրվա առթիվ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:



Ուղերձում ասված է.

« Հարգելի Լեոնիդ Խարիտոնի,



Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի ողջ ժողովրդին անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:



1990թ. շրջադարձային էր եղբայրական օս ժողովրդի հնագույն պատմության մեջ: Անկախ պետության ստեղծման ճանապարհին Հարավային Օսիան հերոսաբար հաղթահարեց բոլոր դժվարություններն ու զրկանքները, կարողացավ պաշտպանել իր ազատությունը և կանգնել շարունակական զարգացման ուղու վրա:



Արցախում բարձր են գնահատում Հարավային Օսիայի հետ բարեկամությունը և անկեղծորեն ուրախ են եղբայրական երկրի բոլոր հաջողությունների համար:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Լեոնիդ Խարիտոնի, և Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` այս մեծ տոնի կապակցությամբ:



Մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում, հետագա ձեռքբերումներ և նոր հաջողություններ եղբայրական Հարավային Օսիային»: