Սեյրան Օհանյանի վարկանիշը դեռ իջեցնելու անհրաժեշտություն կա…

Սեյրան Օհանյանի վարկանիշը  դեռ իջեցնելու անհրաժեշտություն կա…

Ինձ «հեչ չի կպնում», որ չամիչի նման մեդալներ են բաժանում: Է՜, թող բաժանեն…Մի բան, որ արդեն շատ է լինում, կորցնում է արժեքը… Դա է անհանգստացնում: Առավել ևս՝ մեդալը, պարգևը կորցնում է իր ուժը, երբ տրվում է ոչ արժանիին: Արժանավորն արդեն ամաչում է իր ստացածից կամ չի հպարտանում, երբ ընծայում են:



Հենց այդ կոնտեքստում զարմանում եմ՝ ինչու՞ են պետական բարձր պարգևի արժանացնում մարդկանց, որոնց նկատմամբ հանրությունը մի առանձին հակակրանք ունի, որոնց հանրությունն ինչ-ինչ արարքների պատճառով դատապարտում է:  



Բազում դեպքերը մի կողմ դնեմ ու վերցնեմ վերջին դեպքը:



… Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Տնտեսագիտական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ: Վերջինս Վազգեն Սարգսյանի անվան մեդալով է պարգևատրել Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորին` Սևակ Խաչատրյանին:



Սևակին ներկայացնելու հարկ չկա:



Մեդալ է, մեդալ, թող Սևակին պարգևատրեին գիտությանը մատուցած մեծագույն ծառայությունների համար մեդալով ու թող պարգևատրողն էլ լիներ Տարոն Մարգարյանը, որովհետև նրան գիտական մակարդակով մեծ ծառայություն է մատուցել՝ քֆուրային ալտերնատիվ եղանակով:



Սեյրան Օհանյանն ինչու՞ է հանձն առել այդ մեդալն ընծայել Սաքուլիկին, կներեք՝ Սևակին:



Ինչու՞…



…Եթե դա Պաշտպանության նախարարի նախաձեռնությունը չի, ուրեմն նրա վարկանիշը դեռ իջեցնելու անհրաժեշտություն կա…



Հասմիկ Բաբաջանյան