Սահմանամերձ գյուղն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

Սահմանամերձ գյուղն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

 «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակներում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը իրականացրել են հերթական նախագիծը. Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում տեղադրվել է 37 լուսատուով՝ արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ, տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։

Ծրագրի իրականացման արդյունքում լուսավորությամբ է ապահովվել մոտ 1100մ երկարությամբ տարածք:



Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի բնակիչներ: