Egypt Air-ը նույնպես կդադարի չվերթներ իրականացնել Մոսկվա-Կահիրե երթուղով

Egypt Air-ը նույնպես կդադարի չվերթներ իրականացնել Մոսկվա-Կահիրե երթուղով

«Ռոսավիացիան» արգելել է նաև եգիպտական Egypt Air ավիաընկերության չվերթները Ռուսաստան: Այն բանից հետո, երբ գերատեսչությունը արգելել էր ռուսական ավիաընկերությունների չվերթները դեպի Կահիրե և հակառկ ուղղությամբ, Egypt Air-ը դարձել էր Մոսկվա - Կահիրե երթուղու միակ ավիափոխադրողը:



Նոր արգելքը կսկսի գործել նոյեմբերի 14-ից, տեղեկացնում է Reuters-ը:



Հիշեցնենք, որ Ռուսաստանը սեփական ավիափոխադրողների չվերթները դեպի Եգիպտոս արգելել է մինչև Սինայ թերակղզում Airbus А321-ի կործանման հանգամանքների լրիվ բացահայտումը: