Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու հարցում Մարգվելաշվիլին կգործի օրենքով

Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու հարցում Մարգվելաշվիլին կգործի օրենքով

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պատրաստ է գործել համաձայն օրենքի և դադարեցնել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքացիությունը, հաղորդում է «Ազատությունը»:



«Վրաստանի քաղաքացիության մասին օրենքն անթույլատրելի է համարում այլ երկրի քաղաքացիություն ընդունելը: Ինչ վերաբերում է հենց այս դեպքին, Վրաստանի քաղաքացու՝ այլ երկրի քաղաքացիության ընդունումը առանց պայմանների հիմք է Վրաստանի քաղաքացիությունից զրկելու համար»,- ասել է Վրաստանի նախագահի խորհրդականը:



Մենք երեկ տեղեկացրել էինք, որ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին մտադիր է նախագահ մարգվելաշվիլիին համապատասխան եզրակացություն ներկայացնել՝ Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին: Ցուլուկիանին իր հնարավոր քայլը մեկնաբանել էր Ուկրաինայի իշխանությունների պատասխանով, որ սահակաշվիլին ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն:



Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել Օդեսայի նահանգապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: