ՌԴ պաշտպանության նախարարությունը զեկուցել է Սիրիայում հասցված նոր հարվածների մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը զեկուցել է Սիրիայում հասցված նոր հարվածների մասին

Ռուսական ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները նոյեմեբերի 11-12-ին Սիրիայում 107 մարտական թռիչք են իրականացրել: Ոչնչացվել է ահաբեկիչների 289 օբյեկտ, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարությունը:



«Գործողություններն իրականացվել են Հալեպ, Դամասկոս, Իդլիբ, Լաթաքիա, Համա, Դարաա, Հոմս, Դեյր էզ Զոր նահանգներում»,- ասել է նա:



Կոնաշենկովի խոսքերով՝ հարվածների արդյունքում ոչնչացվել է 184 ամրապնդված շրջան և գրոհայինների պաշտպանական դիրքեր, ռազմական տեխնիկայով ու զենքով 50 հենակետ, 34 հրամանատարական կետ:



Բացի դրանից՝ ոչնչացվել է ռազմամթերքի և վառելիքի 16 պահեստ, ահաբեկիչների պատրաստման 3 ճամբար, ռազմամթերքի և ինքնաշեն պայթուցիկների արտադրության 2 գործարան: