Charlie Hebdo-ին սպառնում են ծաղրանկարների ցուցահանդեսով

Charlie Hebdo-ին սպառնում են ծաղրանկարների ցուցահանդեսով

«Московском комсомольц»-ի կայքում տեղադրված աղմկահարույց կոլաժի հեղինակ Անդրեյ Բուդաևը ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրակազմին սպառնացել է մի ամբողջ ցուցահանդեսով, որ առաջիկայում պատրաստվում է բացել Սանկտ- Պետերբուրգում:



«Մոսկվան է խոսում» ռադիոկայանի հետ զրույցում Բուդաևը մասնավորապես ասել է. «Ես այդ թեման ընտրել եմ այն բանից հետո, երբ Charlie Hebdo-ն ամենաանմարդկային ձևով անդրադարձավ Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործնամն և հարյուրավոր մարդկանց զոհվելու պատմությանը»: Նրա խոսքով՝ ցուցահանդեսում 15-20 աշխատանք կցուցադրվի, որոնցում Charlie Hebdo-ի աշխատակիցները պատկերված կլինեն ամենավառ օրգիաներում: 



Բուդաևը նաև նշել է, որ ցուցահանդեսը Սանկտ Պետերբուրգում կբացվի ան պատճառով, որ ինքնաթիռի զոհերի մեծ մասն այդ քաղաքից էր:



Անդրեյ Բուդաևի պատրաստած կոլաժը, որ հրապարակվել է նոյեմբերի 12-ին, կարող եք տեսնել այստեղ: