Կրակոցներ պատգամավոր Հրանտ Դավթյանին պատկանող ռեստորանում․ կա զոհ և վիրավոր

Կրակոցներ պատգամավոր Հրանտ Դավթյանին պատկանող ռեստորանում․ կա զոհ և վիրավոր

Այսօր առավոտյան տեղեկություն ստացվեց, որ գիշերը անհայտ անձի կողմից կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, ինչի արդյունքում, ըստ նախնական տեղեկության, մեկ հոգի մահացել է, մի հոգու էլ հրազենային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։



Մահացածը Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Կարապետյանն է, իսկ վիրավորը՝ Տարոնիկի գյուղապետ 35-ամյա Արմեն Խլղաթյանը։ Hraparak.am-ը պարզեց, որ վերոնշյալ «Մուսալեռ» ռեստորանը պատկանում է ոչ թե ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանին, ինչպես տարածվել էր տեղեկությունը, այլ ԲՀԿ ցուցակով խորհրդարան անցած, ծնունդով Էջմիածնից Հրանտ Դավթյանին։