Տարոն Մարգարյանն ու Աստվածը

Տարոն Մարգարյանն ու Աստվածը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աստծո հետ հավանաբար հատուկ պայմանավորվածություն է ձեռք բերել քաղաքը պատշաճ մաքրելու առնչությամբ: Վաղ առավոտից քաղաքում տաք, ինչպես ասում են հաճելի ու բարենպաստ եղանակ է, որից մեծ հալոցք է սկսվել: Քաղաքի փողոցներում ու բակերում կարելի է բահերով, քլունգներով և այլ սրաշեղբ գործիքներով ու տաշտերով բնակիչների տեսնել, որոնք քաղաքապետարանի առաքելությունը նույնպես իրենց վրա են վերցրել ու քաղաքը մաքրում են ձյան, սառցաբեկորների կուտակումներից: