Տիգրան Սարգսյանը տնավորվել է Չեռնենկոյի բնակարանում՝ Բրեժնևի հարևանությամբ…

Տիգրան Սարգսյանը տնավորվել է Չեռնենկոյի բնակարանում՝ Բրեժնևի հարևանությամբ…


Հայկական մամուլում Տիգրան Սարգսյանի ԵՏՄ-ական ժառանգության մասին մի այսպիսի նոտա զգացի՝ տեսա՞ք այդքանից հետո ինչպես մեղրի կճուճի մեջ գցեցին նրան…



Ինչքան էլ չեզոք են ուզում գրել, բայց տողերի արանքից այդ նոտան է լսվում՝ տեսա՞ք…



«ԵՏՄ նորանշանակ «վարչապետ» Տիգրան Սարգսյանին Մոսկվայի սրտում՝ Կուտուզովյան Պողոտայում գտնվող կառավարական շենքերից մեկում տրամադրվել է շքեղ բնակարան»:



Սպասեք, թող սրտներդ չկագնի, շունչներդ չկտրվի, բա զու՞ ր են շարունակության մեջ գրում, որ կառավարական հենց այս շենքերում են բնակվել ինչպես Խորհրդային Միության Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարներ Լեոնիդ Բրեժնևը, Յուրի Անդրոպովը, Կոնստանտին Չերնենկոն և Խորհրդային Միության այլ ղեկավարներ:



Տեսեք թե Տիգրան Սարգսյանը որտեղ է ընկել:



Ակամայից աչքիս առաջ են գալիս նշված ղեկավարները, հատկապես Չեռնենկոն: Երբ Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար էր ընտրվել ու առաջին անգամ եթերում երևաց և ի նշան ողջույնի՝ ձեռքը դողահար հազիվհազ բարձրացրեց, ասացի՝



խեղջ մարդ, դեռ չեկած հրաժեշտ է տալիս:



Ու այստեղ են ասում՝ գալն ու գնալը մեկ եղավ:



Իսկ Բրեժնևին հիշում եմ որպես անցյալի խորհրդանիշ, ով այլևս ետ չի գալու: Մի հին պաչ- պռոշտի, մի ծանր դմփոց փոսի մեջ…




Տեսեք թե Տիգրան Սարգսյանը որտեղ է ընկել:



Ամենայն հավանականությամբ Տիգրան Սարգսյանը տնավորվել է Չեռնենկոյի բնակարանում՝ Բրեժնևի հարևանությամբ…



Այսքանից հետո Տիգրան Սարգսյանին խղճա՞նք, թե՞ նախանձենք:



Դուք ոնց ուզում եք, ես նրան անդարձ կորած եմ համարում:



… Ու չեմ նախանձում:



Հասմիկ Բաբաջանյան