Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին։



Ուղերձում, մասնավորապես նշվում է.



Հայաստանի քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ։



Մաղթում եմ, որ կյանքի ու բնության զարթոնքը խորհրդանշող այս պայծառ գարնանային տոնը Հայաստանի մեր քուրդ եղբայրների համար դառնա նոր սկիզբ բոլոր երազանքների իրականացման ճանապարհին և նոր հաջողություններ ու ձեռքբերումներ բերի։



Համոզված եղեք, որ Հայաստանի իշխանություններն ու մեր ողջ ժողովուրդը ձեզ հետ են և ձեզ հետ են լինելու թե՛ ուրախության, թե՛ փորձության պահերին։



Առողջություն, երջանկություն և ամենայն բարիք եմ ցանկանում ձեզ։



Շնորհավոր Նավրոզ։



Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։