Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա, ապա Ռուսաստան

Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա, ապա Ռուսաստան

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այսօր «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն, այնուհետև Ռուսաստանի Դաշնություն։ Այցի ընթացքում տեղի կունենան մի շարք հանդիպումներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց, պատգամավորների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վերջիններիս հետ քննարկումների ծիրում կլինեն նաև սահմանների տեխնիկական վերազինման կապակցությամբ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությունը, ինչպես նաև ապրիլի 23-ի հեռուստամարաթոնի մասնակցության հարցերը։