Թող բոլորն իմանան, թե ինչ հերոս է եղել Ադամը (լուսանկարներ)

Թող բոլորն իմանան, թե ինչ հերոս է եղել Ադամը (լուսանկարներ)

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում արիաբար նահատակված զինվորների մեջ էր նաեւ 20-ամյա սերժանտ Ադամ Սահակյանը, ում հետ վերջին հրաժեշտը տեղի ունեցավ այսօր՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Ադամը Ճարտարապետության և շինարարության համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանող էր։ Հերոսաբար զոհված զինվորին եկել էին հրաժեշտ տալու բազմաթիվ մարդիկ, ովքեր օրեր շարունակ աղոթում էին նրա վերադարձի համար, բայց ավաղ....։ Անհետ կորածների մեջ ապրիլի 11-ին հարազատները ճանաչել էին արիաբար զոհված Ադամի մարմինը։ Հուզմունքն ու լացը խեղդում էր բոլորին թե հարազատներին, թե նրա ընկերներին, ովքեր միայն կարողացան արցունքների միջից արտաբերել, որ կուզեն բոլորն իմանան, թե ինչ հերոս է եղել Ադամը, ինչ կռիվ է տվել թշնամու հետ ու թեկուզ դիրքերում նրա զինծառայակիցներից ոչ մեկը ողջ չի մնացել, բայց հիվանդանոցում պառկած զինվորներից մեկը տեսել եւ պատմել է նրա ոգու արիության մասին։



Լուսանկարները՝ «Հրապարակի»