«Analitik.am»-ի սեփականատիրոջն ու օգնականին դատում են, վերջում Տիգրան Ուրիխանյանն է նստում

«Analitik.am»-ի սեփականատիրոջն ու օգնականին դատում են, վերջում Տիգրան Ուրիխանյանն է նստում

 



«Analitik.am» կայքի սեփականատիրոջն ու օգնականին դատում են, վերջում Տիգրան Ուրիխանյանն է նստում: Հիմա կասեք՝ հումոր:



Ախր դրա մեջ մե՜ծ ճշմարտություն կա: Նման անարդարությոնների այնքա՜ն ենք ականատես եղել, որ արդեն տրամաբանական վերջաբանի չեմ սպասում: Ու չեմ էլ կարողանում լռել ու չասել՝ ախր Տիգրան ջան ուղտը կուզով են կուլ տալիս, դու եկել, լու ուտողի ետևից ես ընկել թե ինչ է՝ սեփական մաշկի՞դ է կպել...



Տնօրենը ձեզ է վարկաբեկել / ձեր ասածով եմ առաջնորդվում/, դուք էլ՝ նրան. «քվիթ»: Այսինքն դուք եք «քվիթ» անում: Սեփական կարծիք չեմ հայտնում: Էլի ձեր ասածն եմ մեջբերում.



«Գիտակցելով, որ սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, և հուսալով, որ նա կարող է երբևէ դարձի գալ ու ապրել բարոյական կյանքով, չեմ պատրաստվում ցուցմունքներ տալ նրա դեմ, առավել ևս նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք` Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»:



Հիմա կրակը գցել, դու փախչու՞մ ես, թե՞ «բարությունը ուտում է քեզ»: Փայտերը իրար վրա դասավորել, մինչև երկինք հասնող կրակ ես արել, հիմա էլ ուզում ես՝ խորոված չանե՞լ...



Ես չգիտեմ՝ ցուցմունք չտալու համար ինչ են անում, բայց կարծում եմ, էդ խմորը դեռ շատ ջուր է տանելու: «էս մոմենտն էլ դզում է», որ գրում ես.



«Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ մարմինների կողմից դրսևորված պրոֆեսիոնալիզմն ու ադեկվատ արձագանքը:



Մեռնեմ ոստիկանության ջանին. «մենակ թե գործ լինի»: Զարմանում եմ, երբ «փող հանձնելուց մարդուն բռնելը» պրոֆեսիոնալիզմ ես համարում: Մեր ոստիկանների աշխատանքը այդպես մի՜ նսեմացրու:



Տարել, գլխներին կանգնեցրել ես, հիմա ասում ես՝ «մալաձեց, որ գտել են», բայց ցուցմունք չեմ տա շորթողի դեմ, թող գնա, խրատվի կամ թող ոստիկանությունն ինչ ուզում է անի:
Էդպես չի՜ լինի... Ա՜յ նման դեպքում է այս հումորը. ««Analitik.am» կայքի սեփականատիրոջն ու օգնականին դատում են, վերջում Տիգրան Ուրիխանյանն է նստում»: Մեռնեմ օրենքի ջանին: Տա՜կը, տա՜կը բան կա, շա՜տ բան:



ՀԳ Մեր լրատվամիջոցների դամբարանական լռությանը ասեմ, որ Տիգրանը եթե այդ ամենը «լավ մտքով է արել», մեկ է, կրակը շատերին էլ է հասնելու: Կրակի հետ մենակ անպիտանին չի այրվում: Պիտանի շատ բան էլ է այրվում:



Տեղից վեր կենողը պատգամավոր է քրֆում, և տեղ էլ ունի, սպասե՜ք...



Հասմիկ Բաբաջանյան