«Ժողովուրդ». Պետական պարտքը ռեկորդներ է սահմանում

«Ժողովուրդ». Պետական պարտքը ռեկորդներ է սահմանում

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի պետական պարտքը շարունակում է շեշտակի արագությամբ աճել եւ նորանոր ռեկորդներ սահմանել: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ պետական պարտքը հասել է 5 միլիարդ 252 միլիոն 200 հազար դոլարի: Այսինքն՝ ստացվում է, որ մեկ ամսում` ապրիլի ընթացքում, պետական պարտքն աճել է 56 միլիոն 100 հազար դոլարով: Վերը նշված թվից արտաքին պարտքը կազմում է 4 միլիարդ 459 միլիոն 100 հազար դոլար: Ուշագրավ է այն, որ վերջին մեկ ամսում պետական պարտքի աճի հիմնական մասը բաժին է հասնում հենց արտաքին պարտքին, որն աճել է 53 միլիոն 400 հազար դոլարով: Սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գոյատեւել միջազգային կառույցներից եւ ֆինանսական կազմակերպություններից վարկեր վերցնելու հաշվին: Հաշվի առնելով Հայաստանում առկա վիճակը՝ վստահաբար կարող ենք ասել, որ այս գործընթացը շարունակվելու է»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: