Երեխաներից շատ, մենք ենք ուրախացել. մասրիկցիները` տոնի կապակցությամբ

Երեխաներից շատ, մենք ենք ուրախացել. մասրիկցիները` տոնի կապակցությամբ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը յուրահատուկ ձեւով նշվեց նաեւ Հայաստանի սահմանամերձ գյուղերում: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի գյուղապետ Արմեն Ասատրյանը ձեռնարկել էր հնարավորը, որ Մեծ Մասրիկի փոքրիկների օրը տոն դառնա:



Հեռավոր գյուղի երեխաններին ուրախացնելու համար համայնք էին ժամանել մուլտհերոսներ եւ լարախաղացներ: Երեխաներին իր օրհնությունը տվեց Տեր- Տարոն քահանան, իսկ երեխաների օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար ակտիվ մասնակցություն ունեցան գյուղի երիտասարդները:



Գյուղապետ Արմեն Ասատրյանը նախ շնորհավորեց երեխաներին իրենց պաշպանության օրվա կապակցությամբ եւ ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումներ շարունակական են լինելու:



«Տոն է, ոչ միայն փոքրիկների համար, մենք էլ շատ ուրախացանք, ու շատ շնորհակալ ենք գյուղապետից, որ այս միջոցառումով գեղեցիկ օր պարգեւեց գյուղին: Երեխաներից շատ, մենք ենք ուրախացել»,- նշում էին մասրիկցիները:



Նելլի Կարապետյան