Դալասում դիպուկահարների կրակից սպանված ոստիկանների թիվը հասել է 4-ի

Դալասում դիպուկահարների կրակից սպանված ոստիկանների թիվը հասել է 4-ի

Դալասում (ԱՄՆ Տեխասի նահանգ) բողոքի ակցիայի ժամանակ դիպուկահարների կողմից սպանված ոստիկանների թիվը հասել է 4-ի, տեղեկացնում է քաղաքի ոստիկանության դեպարտամենտի պաշտոնական էջը Twitter-ում:



«Ծանր սրտով և մեծ ցավով տեղեկացնում ենք, որ չորրորդ սպան մահացավ»,- նշված է միկրոբլոգում:



Ավելի վաղ հայտնի էր 3 ոստիկանի սպանության մասին:



Ինչպես հաղորդում է Fox News-ը ևս 7 ոստիկան և մեկ քաղաքացիական անձ վիրավոր են:



Տղամարդը, ում լուսանկարը ավելի վաղ տարածվել էր, քիչ առաջ անձամբ ներկայացել է ոստիկանություն, սակայն դեռ պարզ չէ՝ նա հանդիսանո՞ւմ է, արդյոք, սպանությունների մասնակից, թե՞ ոչ:



Մյուս կասկածյալը փոխհրաձգության արդյունքում վնասազերծվել և ձերբակալվել է: Նրա մոտ հայտնաբերված կասկածելի փաթեթը սակրավորների կողմից ոչնչացված է:



Նշենք, որ կրակոցները սկսվել են ոստիկանության բռնությունների դեմ ուղղված բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ: ԱՄՆ մի շարք քաղաքներում մարդիկ փողոց են դուրս եկել իրենց բողոքը հայտնելու օրեր առաջ Լուիզանա և Մինեսոտա նահանգներում ոստիկանների կողմից երկու սևամորթ տղամարդու սպանվանության կապակցությամբ:



Նշենք, որ երեկ Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նախագահ Բարաք Օբաման անհանգստացած է աֆրոամերիկացիների սպանության փաստով և ուշադրությամբ հետևում է դեպքերի զարգացմանը: