Ալիեւը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին

Ալիեւը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին

Ինչպես փոխանցու է АзерТАдж-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վարշավայում՝ ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակներում, հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի, Պիեռ Անդրյոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։



Ըստ հաղորդման՝ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։