Հյուսիսային Կորեան կրկին սպառնում է ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեան կրկին սպառնում է ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեան ի պատասխան ԱՄՆ կողմից իր հանդեպ մտցրած նոր սանկցիաների, կրկին սպառնալիքներ է հնչեցրել ԱՄՆ հասեցին։ Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, Կիմ Չեն Ընը սպառնացել է խզել դիվանագիտական բոլոր հարաբերությունները, քանի որ ԱՄՆ կեցվածքը վիրավորում է Հյուսիսային Կորեայի արժանապատվությունը։



Պաշտոնական Փհենյանի հայտարարության մեջ չի բացառվել նաեւ պատերազմի հավանականությունը, թեեւ վերլուծաբանները այս վերջին տարբերակը քիչ հավանական են համարում։



Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ու Փհենյանը չունեն դիվանագիտական ուղղակի հարաբերություններ եւ շփումներ են իրականացնում դիվանագիտական միջնորդավորված խողովակներով։