Ներկայիս քննարկումները կարեւոր քայլ են պայմանավորվածությունների իրացման ճանապարհին. Սերգեյ Լավրով

Ներկայիս քննարկումները կարեւոր քայլ են պայմանավորվածությունների իրացման ճանապարհին. Սերգեյ Լավրով

«Մենք անկեղծ եւ մանրամասն քննարկում ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ: Դրանք, անշուշտ, արդյունավետ էին: Հիմնական թեման ԼՂ հակամարտության հարցն էր: Ներկա քննարկումները կարեւոր քայլ են նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրացման ճանապարհին»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է նաեւ երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի եւ ընդլայնման հնարավորությունների մասին: