Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն

Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն

Առաջիկայում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն քննարկելու համար «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այս առնչությամբ` արված ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Ըստ այդմ, ներկայումս բանակցություններն են ընթանում եռակողմ այս հանդիպման ժամկետի նշանակման ուղղությամբ, որին կհաջորդեն նախապատրաստական աշխատանքները: