Ռուսները սկսել են ավելի շատ գողանալ, սակայն քիչ սպանել

Ռուսները սկսել են ավելի շատ գողանալ, սակայն քիչ սպանել

ՌԴ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ներկայացված է հանցագործությունների ընդհանուր պատկերը Ռուսաստանում: Ըստ այդմ, ինչպես նկատել է РИА «Новости» գործակալությունը, ռուսաստանցիները սկսել են ավելի շատ գողանալ, սակայն քիչ սպանել: 



Ընդհանուր առմամբ հանցագործությունները երկրում կրճատվել են 11,2%-ով, սակայն աճել են գողությունները, իսկ հանցագործությունների պատճառով զոհերի թիվը կազմել է 14,95 հազար մարդ: Առաջին կիսամյակի ընթացքում հարուցվել է 1182,5 գործ եւ վարույթ, որից գողությունները 43%, որը 1,4%.-ով ավել է, իսկ սպանությունները կազմում են 21,2%., որը մոտ երեք տոկոսով քիչ է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի վիճակագրությունը: