Ռուս-ուկրաինական սահմանում կյանքն ուրախ է անցնում

Ռուս-ուկրաինական սահմանում կյանքն ուրախ է անցնում

Ռոստովի մարզում ռուս սահմանապահները երկու անչափահասի են ձերբակալել, ովքեր փորձել են սահմանային անցակետը շրջանցելով, ոտքով, Ուկրաինայից երշիկ և պանիր անցկացնել Ռուսաստանի տարածք, հայտնել է Don News-ը:



Նշվում է, որ անչափահասներից մեկը Ուկրաինայի, իսկ մյուսը Ռուսաստանի քաղաքացի է: Նրանք փորձել են Ռուսաստան «արտահանել» 900 կգ երշիկ, 300 կգ պանիր և 100 կգ կաթնամթերք:



Ռուսաստանի անվտանգության դաշնային բյուրոյի Ռոստովի մարզի բաժանմունքից հայտնել են, որ անչափահասների մոտ համապատասխան փաստաթղթեր չեն եղել, իսկ ուկրաինացու նկատմամբ գործ է հարուցվել ադմինիստրատիվ իրավախախտման համար՝ «Օտարերկրյա քաղաքացու կողմից Ռուսաստանի սահմանի ռեժիմի խախտում» հոդվածով:



Gazeta.ru-ն հավելում է, որ մայիսին Ռոստովի մարզում երկու ուկրաինացու էին ձերբակալել, ովքեր սահմանով 3,5 հազար կենդանի բադ էին անցկացրել: