Դաղստանում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ

Դաղստանում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ

Դաղստանի Դերբենտ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ: Իրավապահ մարմինների երկու աշխատակից հրազենային վնասվածքներ են ստացել, հաղորդում է РИА Новоссти-ն՝ հղում կատարելով ՆԳՆ ռեգիոնալ ստորաբաժանման ներկայացուցչին:



«Անծանոթը ավտոմեքենայից կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: նախնական տվյալներով երկու ոստիկան հրազենային վնասվածքներ են ստացել»,- փոխանցել է աղբյուրը:



Վերջինիս խոսքով՝ հարձակում իրականացրած անձի հետագա գործողությունների մասին գերատեսչությունն առայժմ որևէ տեղեկություն չունի: