Սիրիայի հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները հեռու չեն միմյանցից. ԱՄՆ պետդեպարտամենտ

Սիրիայի հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները հեռու չեն միմյանցից. ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ-ում չեն համարում, որ Սիրիայի կարգավորման հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները հեռու են միմյանցից, հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:



«Ես միանշանակ համաձայն չեմ, որ դիրքորոշումները շատ հեռու են միմյանցից»,- հայտարարել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը Սիրիայի հարցով համատեղ հուշագիր են ստորագրել, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան բանաձևը, որի մեջ արտացոլված է Սիրիայի հարցի լուծման ընդհանուր տեսլականը:



«Բացի այդ երկու երկրներն էլ Սիրիայում հաշտության ռեղիմի հաստատման խմբի համանախագահներ են»,- ասել է Քիրբին: