Մոսկվան պատասխանել է Վոլինի կոտորածների մասին լեհ նախարարի հայտարարությանը

Մոսկվան պատասխանել է Վոլինի կոտորածների մասին լեհ նախարարի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչի խոսքերը «Վոլինի կոտորածների» մասին:



Ավելի վաղ Մաչերևիչը, ով հայտնի է իր հակառուսական արտահայտություններով, հայտարարել էր, որ Ռուսաստանն է ուկրաինացի ազգայնամոլներին դրդել իրականացնելու լեհերի ցեղասպանությունը:



Իր ֆեյսբուքյան էջում Մարիա Զախարովան պաշտոնական Վարշավային խնդրել է ճշտել՝ նախարարը բարձրաձայնել է Լեհաստանի պաշտոնական տեսակե՞տը, թե՞ իր անձնական կարծիքն է արտահայտել, և, առահասարակ, կա՞ն պատմական իրադարձություններ և բնական երևույթներ, որոնց մեջ Ռուսաստանը մեղք չունի:



Զախարովան նաև ընդգծել է. «Արդյոք վտանգ չկա՞, որ նման հայտարարությանը լռելյայն համաձայնելով՝ Լեհաստանի ղեկավարությունը կենցաղային ռուսաֆոբիայից աննկատ անցում է կատարում դեպի ազգային ատելության բորբոքում»: