Ֆրանսուա Օլանդի վարսավիրն ավելի շատ ռոճիկ է ստանում, քան երկրի նախարարները

Ֆրանսուա Օլանդի վարսավիրն ավելի շատ ռոճիկ է ստանում, քան երկրի նախարարները

Ֆրանսիայում հերթական սկանդալն է հասունանում: Այս անգամ էլ սկանդալը կապված է երկրի նախագահի անձնական վարսավիրի հետ: Բանն այն է, որ վերջինս, ինչպես հաղորդում է Le Point-ը, ամսական ստանում է 9 895 եվրո եւ պատրավոր է լինել միշտ հասանելի նախագահի համար եւ ուղեկցել նրան նաեւ արտասահմանյան ուղեւորություններում, մինչդեռ երկրի նախարարների ամսական աշխատավարձը կազմում է 9 940 եվրո, իսկ նախագահի աշխատավարձը` 14 999 եվրո: Le Monde-ն էլ հաշվել է, որ Օլանդի վարսավիրի եկամուտը տարեկան կազմում է 593 700 եվրո: