Պուտինը Լավրովին և Քերիին կընդունի հուլիսի 14-ին

Պուտինը Լավրովին և Քերիին կընդունի հուլիսի 14-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին կընդունի հուլիսի 14-ին, տեղեկացնում է Риа Новости-ն, հղում կատարելով նախագահի մամլո ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:



«Բանակցությունների թեմաները բավականին կանխատեսելի են՝ Սիրիա, Ուկրաինա, երկկողմ հարաբերություններ»,- ասել է Պեսկովը:



Ավելի վաղ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Ջոն Քերրին մտադիր է քննարկել Սիրիայի հակամարտության կարգավորման մոտեցումները, Ուկրաինայի խնդիրը և Լեռնային Ղարաբաղի հարցում հնարավոր զարգացումները: