Չավուշօղլուն Արևմուտքին է մեղադրում Անկարայի հնարավոր կորստի մեջ

Չավուշօղլուն Արևմուտքին է մեղադրում Անկարայի հնարավոր կորստի մեջ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կարծիքով՝ Արևմուտքն ի դեմս Անկարայի իր դաշնակցին կորցնելու ռիսկի է դիմում, ընդ որոմ դրա ողջ մեղքն ընկնում է ԱՄՆ-ի և Եվրամիության վրա: Այս մասին նա հայտարարել է Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:



«Եթե Արևմուտքը կորցնի Թուրքիային, ապա հարաբերությունները ՌԴ-ի, Չինաստանի և իսլամական աշխարհի հետ որևէ կապ չեն ունենա դրա հետ: Արևմուտքն իր սխալների պատճառով կկորցնի Թուրքիային: Եվրոպան շատ լուրջ սխալներ է թույլ տալիս, այդ թվում և հեղաշրջման փորձին սատարելու առումով»,- ընդգծել է Չավուշօղլուն: