Քլինթոնի նոր PR-ռազմավարությունն ուղղված կլինի Ռուսաստանի դեմ. WikiLeaks

Քլինթոնի նոր PR-ռազմավարությունն ուղղված կլինի Ռուսաստանի դեմ. WikiLeaks

Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի նոր PR-ռազմավարությունն ամբողջությամբ կուղղվի Ռուսասատանի դեմ, եթե լինեն կոռուպցիայի հետ նրա առնչությունների նոր բացահայտումներ, տեղեկացնում է աղմկահարույց բացահայտումներով հայտնի WikiLeaks կայքը:



«Քլինթոնի թիմը նոր PR ռազմավարություն է մշակել: Նրա հետ կապվոած բոլոր հետագա բացահայտումները կմեկնաբանվեն որպես Ռուսաստանի ձեռքի գործ»,- ասվում է WikiLeaks-ի թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ: