Գերմանիայում ձերբակալել են ԻՊ պարագլուխներից մեկին

Գերմանիայում ձերբակալել են ԻՊ պարագլուխներից մեկին

Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ պարագլուխներից մեկին: Այս մասին հայտնում է Bild-ը: Ըստ հաղորդման՝ վերջինս ներկայացրել է ԻՊ-ն Գերմանիայի տարածքում: Ռեյնլանդ-Պֆալցի ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին ճանապարհային ստուգման ժամանակ՝ նախապես ունենալով տվյալներ վերջինիս մասին: Նշվում է նաեւ, որ ձերբակալվածը դատապարտված է եղել եւ պատիժ է կրել Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի մարզում: Միաժամանակ նաեւ ոստիկանությունը զգուշացնում է ֆուտբոլային առաջիկա հանդիպման ժամանակ հնարավոր ահաբեկչության մասին: