Թուրքիայի հարավ-արեւելքում երկու պայթյուն է որոտացել

Թուրքիայի հարավ-արեւելքում երկու պայթյուն է որոտացել

Թուրքական Դիյարբեքիր եւ Մարդին քաղաքներում միանգամից երկու պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:



Նախնական տեղեկություններով Դիյարբեքիրում բազմաթիվ ոստիկաններ են վիրավորվել, իսկ The Daily Sabah-ի տեղեկություններով՝ Մարդինում վիրավորների թիվը հասել է հիսունի: Երկու հարձակումների մեջ էլ կասկածվում են քրդական խմբավորումները:



Նշենք, որ Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում կրկին սրվել է իրադրությունը ուժայինների եւ քուրդ զինյալների միջեւ: