Բրյուսել ուղևորված ինքնաթիռների պայթյունի սպառնալիքը չի հաստատվել

Բրյուսել ուղևորված ինքնաթիռների պայթյունի սպառնալիքը չի հաստատվել

Բրյուսելի օդանավակայան ուղևորված 2 ինքնաթիռների պայթյունի սպառնալիքը չի հաստատվել: Այդ մասին հայտնում է RTBF-ը:



Ճշտվում է, որ ներկա պահին 2 ինքնաթիռներն էլ վայրէջք են կատարել: Դրանցից մեկը վայրէջք է կատարել Բրյուսելի օդանավակայանում, մյուսը՝ Թուլուզում:



Ավելի վաղ թռիչքների անվտանգության հարցերով զբաղվող Belgocontrol ընկերությունում հայտարարել էին, որ Բրյուսելի օդանավակայան ուղևորված 2 մարդատար ինքնաթիռներում ռումբեր են տեղադրված: Այդ կապակցությամբ Բրյուսելի օդանավակայանում տագնապ էր հայտարարվել, օդանավակայան էին ուղևորվել հատուլ ծառայություններն ու շտապ օգնության անձնակազմերը: