Ռուս-թուրքական ռազմական համագործակցություն է հասունանում. Պենտագոնը անհանգստացած է

Ռուս-թուրքական ռազմական համագործակցություն է հասունանում. Պենտագոնը անհանգստացած է

Թուրքիայի և ՌԴ Գլխավոր շտաբները ուղիղ կապ են հաստատել ավիացիոն միջադեպերը բացառելուն ուղղված հարցերը քննարկելու համար, տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի ներկայացուցչին:



Ավելի վաղ ԱՄՆ-ը անհանգստություն էր հայտնել զինվորական հեղաշրջման փորձից հետո թուրքական բանակում սկսված կադրային փոխությունների կապակցությամբ՝ նշելով, որ դա կարող է ազդել «Իսլամական պետության» դեմ պայքարի ընթացքի վրա:



«Իհարկե դա մեզ անհանգստացնում է, որովհետև թուրքական բանակի այդքան ղեկավարներ հեռացվեցին: Հիմա որոշակի ժամանակ կպահանջվի նոր ղեկավարներ պատրաստելու համար: Մենք ուշադրությամբ կհետևենք այդ գործընթացին»,- չորեքշաբթի լրագրղների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ ՌՕՈՒ նախարար Դեբերա Լի Ջոնսը: