Հայաստանը կարեւոր է Ռուսաստանի ղեկավարության համար. Վլադիմիր Սաժին

Հայաստանը կարեւոր է Ռուսաստանի ղեկավարության համար. Վլադիմիր Սաժին

«Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը մասն էր Վլադիմիր Պուտինի հանդիպումների ծրագրի: Ինչպես հայտնի է, Բաքվում կայացավ եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, որից հետո արդեն տեղի ունեցավ պետերբուրգյան հանդիպումը ՌԴ եւ Թուրքիայի նախագահների միջեւ: Լիովին տրամաբանական է, որ նույն ռեգիոնի ղեկավարների հետ այս բոլոր բանակցություններից հետո Պուտինը կհանդիպեր նաեւ հայկական պետության ղեկավարի հետ: Չպետք է մոռանալ նաեւ, որ Հայաստանի հետ ձեւավորված կան արդեն պատմականորեն սերտ հարաբերություններ, եւ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ, եւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը կարեւոր է ռուսական ղեկավարության համար»,- haqqin.az-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Սաժինը: Վերջինս համոզված է, որ Երեւանում ամենայն ուշադրությամբ հետեւել են ինչպես Բաքվի, այնպես էլ պետերբուրգյան հանդիպումներին եւ բանակցությունների ընթացքին: «Ավելին, երբ Բաքվում խոսվել է ղարաբաղյան հակամարտության մասին, ապա այդ քննարկման անտեսանելի մասնակիցներ են եղել նաեւ Թուրքիան եւ Հայաստանը: Սակայն նաեւ պետք է հասկանալ, որ անկախ ներդրված ջանքերից ռուսական կողմն ի վիճակի չէ լուծել ԼՂ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն, եւ այստեղ պետք է խոսեն նաեւ երկու ժողովուրդները: