Վրաստանի նախագահը սկսել է նախընտրական քարոզարշավը

Վրաստանի նախագահը սկսել է նախընտրական քարոզարշավը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սկսել է իր նախընտրական քարոզարշավը` «Քո ձայնը հանուն մեր ապագայի» կարգախոսով, որով փորձելու է շահել երկրի քաղաքացիների քվեն հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: «Պետք է գնալ քաղաքներ, գյուղեր եւ համոզել քաղաքացիներին, որ նրանք իրենց ընտրությունը կատարեն: Պետք է լսել յուրաքանչյուրին, քաղաքական գործիչներին, նրանց հաղորդակցումը ժողովրդի հետ եւ որքանով այդ շփման մեջ տրված խոստումները համապատասխանում են իրականությանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին Մեցխեթ-Մթիանեթիի երիտասարդության հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնում է Մարգվելաշվիլիի աշխատակազմի տարածած հայտարարությունը, Վրաստանի ութ քաղաքներում կստեղծվեն ամառային դպրոցներ, որոնց հիմնական նպատակը կլինի հատկապես երիտասարդությանը քաղաքական գործընթացներին ներգրավելը: Ուշագրավն այն է, որ դպրոցները կլինեն կատարյալ չեզոք եւ չեն պաշտպանի որեւէ կուսակցության: