Էրդողանը խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին

Էրդողանը խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին

Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը Akşam թերթի հետ զրույցում անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Վերջինս նշել է, որ հակամարտության կարգավորման գործընթացում կան որոշակի տեղաշարժեր: Էրդողանը հիմնականում խոսել է Բաքվի դիրքորոշմանը պաշտպանողական կեցվածքով եւ նշել, որ նախ եւ առաջ Հայաստանը պետք է հետ վերադարձնի Ադրբեջանին հինգ շրջանները, քանի որ, իր իսկ խոսքերով ասած, ողջ աշխարհը հասկանում է, որ Ադրբեջանի տարածքները գրավված են, եւ դրանից հետո կսկսվի հարաբերությունների նորմալացումը: Իր խոսքում Էրդողանը ընդգծել է ռուսական կողմի դերակատարությունը հակամարտության կարգավորման գործում: Ուշագրավ է, որ օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլեթ Չավուշօղլուն հայտարարել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ, որ ռուսական եւ թուրքական տեսլականները բավականին մոտ են իրար: