Թրամփի սենսացիոն նոր հայտարարությունն Օբամայի մասին

Թրամփի սենսացիոն նոր հայտարարությունն Օբամայի մասին

ԱՄՆ նախագահական գալիք ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման է ստեղծել ԻՊ: Այս մասին վերջինս հայտարարել է Ֆլորիդայի Ֆորտ-Լոդերդեյլի ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Թրամփը ասել է նաեւ, որ իրավիճակը Մերձավոր Արեւելքում վատ էր նաեւ Օբամայից առաջ, սակայն վերջինիս նախագահության տարիներին իրավիճակը կտրուկ վատթարացավ: Իր հայտարարություններում Թրամփը չի խնայել նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում իր մրցակից Հիլարի Քլինթոնին՝ համարելով, որ վերջինս նույնպես մասնակից է ԻՊ ստեղծման գործում: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը: