Դաղստանում կրկին ահաբեկիչներ են փնտրում

Դաղստանում կրկին ահաբեկիչներ են փնտրում

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ՌԴ Դաղստանի Բույնակսկի շրջանում կրկին հակա-ահաբեկչական գործողության հատուկ ռեժիմ է մտցվել Կարաբուդախքենթսկ գյուղում` հատուկ գործողություն իրականացնելու համար: Ինչպես փոխանցել են լրատվամիջոցին տեղի իրավապահ մարմիններից, կա վտանգ, որ վերոնշյալ շրջաններում թաքնվում են գրոհայիններ, որոնք պատկանում են ԻՊ խմբավորմանը, եւ կարիք կա դրանց վնասազերծելու: Փակվել են նաեւ նույն շրջանի Դորղելի եւ Կակաշուրա գյուղերն իրար կապող ճանապարհը:



Հիշեցնենք, որ վերջին ամիսներին բավական ակտիվացել են գրոհայինները ռուսական Հյուսիսային Կովկասում, ինչով պայմանավորված էլ տեղում իրականացվում են հատուկ գործողություններ` վերջիններիս վնասազերծման ուղղությամբ: