Ադրբեջանում երկու բանկ սնանկացել է

Ադրբեջանում երկու բանկ սնանկացել է

Ադրբեջանում սնանկացել է միանգամից երկու բանկ: Ըստ haqqin.az-ի հաղորդման, Բաքվի վարչական-տնտեսական դատարանը սնանկ է ճանաչել Կովկասյան զարգացման բանկին, եւ Atrabank-ին: Նշենք, որ նավթի գների տատանումներով պայմանավորված ադրբեջանական տնտեսությունը եւ բանկային համակարգը սկսել են ցնցումներ ապրել: Մասնավորապես, որքան էլ պաշտոնական աղբյուրները փորձեն դա ծածկել, այսօր լուրջ խնդիր է դարձել վարկերի դարձելիությունը Աբշերոնյան պետությունում եւ ֆինանսական կայունությունը, քանի որ մանաթի՝ գրեթե մեկ երրորդով էժանացումը խորացրել է նաեւ սոցիալական խնդիրները:



Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանում տնտեսական եւ սոցիալական խնդիրներով հաճախակի են դարձել երկրի տարբեր շրջաններում բողոքի ցույցերն ու դժգոհությունը իշխող վարչակազմի նկատմամբ: