Աֆղանստանում ոչնչացրել են «Թալիբանի» ղեկավարներից մեկին

Աֆղանստանում ոչնչացրել են «Թալիբանի» ղեկավարներից մեկին

Աֆղանստանում կառավարական ուժերը ոչնչացրել են «Թալիբան» շարժման ղեկավարներից Կարի Զաբիուլուին: Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը` վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ հայտարարությունը, որտեղ նաեւ նշվում է, որ Զաբիուլուի հետ վնասազերծվել են եւս տասնինը թալիբ զինյալներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ կառավարական ուժերը Զաբիուլուի վնասազերծման գործողությունն իրականացրել են Քունդուզի նահանգում: