Քեմերոնը կթողնի խորհրդարանական աշխատանքը

Քեմերոնը կթողնի խորհրդարանական աշխատանքը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ կլքի բրիտանական խորհրդարանի համայնքների պալատի անդամի պաշտոնը, փոխանցում է BBC-ն:



Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է մնալ խորհրդարանի անդամի պաշտոնում մինչև հաջորդ համընդհանուր ընտրությունները:



Քեմերոնի խոսքով՝ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել խորհրդարանում, սակայն իր համար դժվար է մնալ այդ պաշտոնում և միևնույն ժամանակ չշեղել նոր կառավարությանն աշխատանքից: Նա նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ըմբռնումով է մոտեցել իր որոշմանը: