«Ժողովուրդ». Եկամուտների աճը տնտեսության բարելավմամբ չի պայմանավորվի

«Ժողովուրդ». Եկամուտների աճը տնտեսության բարելավմամբ չի պայմանավորվի

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ կառավարության՝ երեկ տեղի ունեցած նիստում հաստատվեց եկող տարվա պետական բյուջեի նախագիծը: Ըստ այդմ, նախատեսվում է, որ եկող տարի պետական բյուջեի եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 210 միլիարդ 100 միլիոն դրամ: Այս տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտները նախատեսվում է ավելացնել 23 միլիարդ 835 միլիոն դրամով: Սակայն ուշագրավն այն է, որ հարկեր եւ տուրքերի գծով եկամուտի ավելացումը նախատեսվում է, որ ընդամենը 6 միլիարդի չափով է լինելու: Այլ կերպ ասած՝ եկամուտները կաճեն, բայց դրանք տնտեսության վիճակի բարելավմամբ պայմանավորված չեն լինի: Մյուս կողմից էլ՝ պետական բյուջեի ծախսերն ընթացիկ տարվա համեմատ եկող տարի նախատեսվում է կրճատել ոչ ավել, ոչ պակաս` 82 միլիարդ 463 միլիոնի չափով: Սա այն դեպքում, երբ եկող տարի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են նախատեսված, ինչը նշանակում է, որ պետական բյուջեի փաստացի ծախսերը օբյեկտիվորեն աճելու են: Ստացվում է, որ ընթացիկ տարում շուրջ 100 միլիարդ դրամի հավելյալ` անիմաստ ծախս է արվել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: